Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որպես «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ մասնակցել է մամուլի ասուլիսի և իր խոսքում մի քանի անգամ հիշատակել կանանց ու կանանց ֆուտբոլը․
Նա մասնավորապես ասել է․ «Ուրախ եմ «Ալ-Նասր» տեղափոխվելու հնարավորության համար՝ ոչ միայն ֆուտբոլի զարգացման, այլև նոր սերնդի և կանանց համար։
Ցանկանում եմ օգնել զարգացնել ոչ միայն ֆուտբոլը, այլև մենթալիտետը։ Ցանկանում եմ օգնել տարբեր հարցերում՝ սկսած այն հարցերից, որոնք վերաբերում են կանանց։ Շատերը երևի չգիտեն, բայց «Ալ-Նասրը» նաև կանանց ֆուտբոլի թիմ ունեն»։