«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ձմեռային տրանսֆերային շուկայում կատալոնական ակումբի ծրագրերի մասին.
«Ես չեմ ցանկանում, որ Մեմֆիսը կամ «Բարսելոնայի» որևէ այլ խաղացող լքեն մեր թիմը հունվարին։ Կարծում եմ, որ մեզ համար շատ հանգիստ ձմեռային տրանսֆերային պատուհան է լինելու, մենք լուրջ փոփոխություններ չէինք ծրագրել։
«Նյուքասլի՞» առաջարկը: Մենք երբեք այս ակումբից Մեմֆիսի վերաբերյալ հարցումներ չենք ստացել»,- Չավիին է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» և «Նյուքասլը»:
























































