Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուզժննում է անցել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի համար և լուսանկար հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում:
«Անցել եմ բուժզննումը»,- գրել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի հարձակվողը որպես ակումբի նոր ֆուտբոլիստ կներկայացվի հունվարի 3-ին «Մրսուլ Պարկ» մարզադաշտում: Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Ռոնալդուի հետ «Ալ-Նասրի» պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: Տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ պորտուգալացու պայմանագրում կետ կա, որի համաձայն նա կարող է տեղափոխվել«Նյուքասլ», եթե Էդի Հաուի թիմը հայտնվի Չեմպիոնների լիգայում: