Մադրիդի «Ռեալը» աշխատում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի վրա։
Ինչպես հայտնում է ESPN-ը, մադրիդյան ակումբը պատրաստ է ավելի քան 100 միլիոն եվրո առաջարկել 19-ամյա կիսապաշտպանի համար։ Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ հունվարին անգլիացու տեղափոխության շուրջ բանակցությունները կարագանան:
Բելինգհեմը Մադրիդի գլխավոր թիրախն է. Մադրիդի «Ռեալը» հասկանում է, որ խաղացողի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Լիվերպուլի» հետ։
Մադրիդցիները կարծում են, որ 100 միլիոն եվրոն բավական է գործարքը փակելու համար։ Ակումբը հույս ունի, որ Ֆլորենտինո Պերեսի և Հանս-Յոահիմ Վատցկեի լավ հարաբերությունները կօգնեն հնարավոր դարձնել տրանսֆերը:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Անգլիայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ի հինգ խաղում նա խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
























































