«Էսպանյոլում» չեն հասկացել Մադրիդի դատարանի որոշումը՝ կասեցնել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կատալոնացիների հետ խաղից 24 ժամ առաջ։
«Էսպանյոլը» կարծում է, որ «Բարսելոնայի» դեմ խաղից 24 ժամ առաջ կայացրած որոշումն արտասովոր է, և այն բանից հետո, որ որակազրկման չեղարկումը մերժվել էր տարբեր կոմպետենտ մարմինների կողմից, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու դեմ ավելի վաղ կիրառված պատժամիջոցը վերածվել է խափանման միջոցի։
«Էսպանյոլը» հիշեցրել է, որ իրենց ակումբը մրցաշրջանի ընթացքում ևս բախվել է նման խնդիրների՝ իրենց խաղացողների հեռացումների հետ կապված, բայց դրանցից հետո ոչ մի անգամ մեկ շաբաթում հանձնաժողով չի գումարվել՝ քննելու հարցը։ Ակումբը միևնույն ժամանակ ընդգծել է, որ չնայած այս որոշման աննախադեպ լինելուն՝ իրենց ֆուտբոլիստները 110% նվիրվածությամբ կխաղան «Բարսելոնայի» դեմ, որ արդարացնեն երկրպագուների սպասելիքները։