«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Ժերար Պիկեի հեռանալուց հետո դարձել է թիմի ավագը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պիկեի հեռանալուց հետո թիմի ավագներն են համարվում Սերխիո Բուսկետսը, Սերժի Ռոբերտոն և Ժորդի Ալբան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մինչև ամառ չի պլանավորում ավագի ընտրություններ անցկացնել։
«Բարսելոնան» Լա լիգայի 14 խաղից հետո 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։