«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է լեգենդար Պելեի մահվան մասին լուրը։
«Պելեն խորհրդանիշ է դարձել մի ողջ սերնդի համար։ Բոլորն ուզում էին դառնալ նրա նման։ Նա լեգենդ է։
Ցավակցում եմ նրա ընտանիքին։ Նրա խոսքերն իմ մասին մի քիչ չափազանցված էին։ Նա միշտ սիրալիր է եղել ինձ հետ, երբ հանդիպել ենք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք՝ Պելեն մահացավ երեկ 82 տարեկան հասակում․ նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։