Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոյի և Դանի Սեբալյոսի պայմանագրերի հետ կապված իրավիճակը։
«Ես չեմ անհանգստանում Ասենսիոյի և Սեբալյոսի համար, ամեն ինչ քննարկելու ժամանակ կա: Եթե նրանք ցանկանում են մնալ, ես երջանիկ կլինեմ։Իսկ, եթե նրանք չենք ցանկանա մնալ, խնդիր չի լինի»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ասենսիոյի և Սեբալյոսի պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2023 թվականի հունիսի վերջը։ Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, Սեբալյոսը 11 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































