Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է հնարավոր տրանսֆերների մասին։
«Մենք ուրախ ենք վերադառնալու համար: Բենզեման մեզ հետ է, և նա շատ կարևոր խաղացող է մեզ համար։
Օրացույցը մեզ շատ լուրջ պահանջներ է դնում։ Իսպանիայի Սուպերգավաթ, աշխարհի ակումբային առաջնություն, մինչ մարտ շատ խաղեր են լինելու։
Եթե խոսում ենք տրանսֆերների մասին, ապա դրանք մեզ պետք չեն։ Կարծում եմ, որ մենք ավելի լավ մարզավիճակում ենք, քան նախորդ տարի»,- ասել է Անչելոտին: