82 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։ Այս մասին հաղորդում է AP-ը։
Պելեն երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և ընկերներին։
Լեգենդար ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն ի հայտ էր եկել 2021 թվականին, ինչից հետո նա քիմիոթերապիայի կուրս էր անցել, բայց արդյունքում օրգանիզմը դադարել էր արձագանքել դրան։ Մեկ ամիս առաջ Պելեի ինքնազգացողությունը վատացել էր․ նոյեմբերի 29-ին նա հոսպիտալացվել էր թեստեր հանձնելու և բուժման կուրս անցնելու համար։
«Ֆուտբոլի արքան» պատմության միակ ֆուտբոլիստն էր, որը 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։