Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ երբեք չի խնդրել իր ակումբին թույլ տալ իրեն միանալ Բրազիլիայի հավաքականին։
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Բրազիլիայի հավաքականը ցանկանում է իտալացուն տեսնել որպես գլխավոր մարզիչ՝ Տիտեի փոխարեն, ով հեռացել էր իր պաշտոնից Աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ փուլում դուրս մնալուց հետո:
«Շշուկնե՞ր Բրազիլիայի հավաքականի մասին․․. Ես ոչինչ չգիտեմ, ցանկանում եմ մնալ «Ռեալում»։ Ես երբեք չեմ խնդրել ակումբին բաց թողնել ինձ»,- ասել է Անչելոտին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վաղը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի իր առաջին պաշտոնական հանդիպումն Աշխարհի առաջնությունից հետո։ Կարլո Անչելոտիի թիմը կհանդիպի «Վալյադոլիդի» հետ։
























































