Մադրիդի «Ռեալի» նորեկ Էնդրիկը բացատրել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել մադրիդյան ակումբում։
Այս ակումբում խաղացել է նրա կուռք Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև Վինիսիուս Ժունիորը։
«Ես ընտրել եմ «Ռեալը» Վինիսիուսի և Կրիշտիանուի պատճառով։ Հուսով եմ, որ ապագայում մենք հիանալի համագործակցություն կունենանք Վինիսիուսի հետ»,- մեջբերում է բրազիլացուն Madrid Xtra-ն։
16-ամյա Էնդրիկը այս ամառ դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող, նա թիմին կմիանա միայն 2024 թվականին, երբ կդառնա 18 տարեկան։ Նրա տրանսֆերը «Ռեալին» արժեցել է 65 միլիոն եվրո։