«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էրնանդեսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակների ցուցակում, հայտնում է Inter Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ Էրնանդեսի տրանսֆերի համար պայքարում Մադրիդի «Ռեալը» կմրցի ՊՍԺ-ի և «Չելսիի» հետ։
Հիշեցնենք, որ Էրնանդեսն արդեն խաղացել է Մադրիդի «Ռեալում» 2017 թվականի հուլիսից 2019 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում նա հասցրեց 23 հանդիպում անցկացնել «սերուցքայինների» կազմում։
Տեո Էրնանդեսը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2022-ի արծաթե մեդալակիր։ Մրցաշարի եզրափակիչում «եռագույնները» 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին Արգենտինայի հավաքականին։ Ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսը «Միլանի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: