«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերժի Ռոբերտոն պատմել է կատալոնական ակումբում իր աշխատավարձի մասին.
«Հիմա ես այնքան եմ ստանում, որքան ֆուտբոլիստն, ով նոր է «Բարսա Բ»-ից տեղափոխվել հիմնական թիմ, բայց ես հպարտ եմ սրանով, քանի որ ես ցանկանում եմ խաղալ այստեղ: Ես ցանկանում էի մնալ, այդ իսկ պատճառով վայելում եմ: Ինձ համար ֆինանսական կողմն այնքան էլ կարևոր չէ: Հիմա ցանկանում եմ հաճույք ստանալ:
Ես ստիպված չեղա կրճատել աշխատավարձս, քանի որ նախորդ պայմանագրիս ժամկետն ավարտվել էր: Պետք էր բանակցություններ վարել նոր պայմանագրի շուրջ: «Բարսայի» ավագները նույնպես աշխատավարձի կրճատման գնացին: Երկու տարի առաջ դա միայն մենք արեցինք: Դեռ այդ ժամանակ մենք ջանքեր էինք գործադրում, բայց չէինք ցանկանում այդ մասին խոսել»,- Սերժի Ռոբերտոյի խոսքերն է փոխանցում RAC 1-ը: