Եվրոպայի չեմպիոն, «Գրան պրիի» եզրափակչի հաղթող գեղասահորդուհի Ալյոնա Կոստորնայան ասաց, որ չի հետևում ճապոնացի գեղասահորդուհի Ռիկա Կիհիրայի ելույթներին, ով այս տարի երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Չորս մայրցամաքների չեմպիոնությունը:
Ռուսաստանցի գեղասահորդուհին, ինչպես Կիհիրան, կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է մարտի 16-ից 22-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում:
«Իմ հաջորդ մեկնարկը Աշխարհի գավաթում է: Տրամադրությունս լավ է, ես պատրաստվում եմ:
Մրցակցությո՞ւնւ Կիհիրայի հետ: Միշտ մրցակցություն կա, առայժմ մենք կաշխատենք իմ ունեցածի վրա: Ոչ, ես չեմ հետևում նրան», — մեջբերում է Կոստորնայային ТАСС-ը:
Հիշեցնենք, որ բացի Եվրոպայի առաջնության և Գրան պրիի եզրափակչում հաղթելուց, Կոստորնայան այս մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալը: