«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին։
«Մոուրինյուն գերազանց մարզիչ է։ Իհարկե, բոլոր թիմերը նրան են ուզում։ Պորտուգալիայի հավաքականի ուշադրության կենտրոնում լինելը մեծ պատիվ է։ Վստահ եմ, որ մարզիչը հիմա կենտրոնացած է «Ռոմայի» վրա։
Շատ տարբեր ինֆորմացիաներ ենք կարդացել, բայց չենք քննարկել Մոուրինյուի հետ։ Նա միշտ փորձում է օգնել մեզ դառնալ ավելի լավը, մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի երկրորդ մասի վրա։ Մոուրինյուն այն մարզիչն է, որն ինձ պետք է»,- Աբրահամի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։