Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Դիդյե Դեշամը հաջորդ շաբաթ կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը:
Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ Նոել Լե Գրեն։
«Նա ունի պայմանագիրը երկարաձգելու բոլոր խաղաքարտերը, քանի որ այն պահից, երբ մենք աշխարհի առաջնության լավագույն քառյակում էինք, որոշումը կախված էր արդեն նրանից»,- ասել է Լե Գրեն:
ՖՖՖ նախագահը նաև մեկնաբանել է այն փաստը, որ Դեշամը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, բայց դա կանի միայն այն դեպքում, եթե իրեն պայմանագիր առաջարկեն մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը, այլ ոչ թե Եվրո 2024-ը։
«Կարծում եմ՝ մենք համաձայնության կգանք»,- ասել է Լե Գրեն։
Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Նրա գլխավորությամբ Ֆրանսիան հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունը և 2021 թվականի Ազգերի լիգան։ Թիմը դուրս եկավ նաև Եվրո-2016-ի և 2022-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: