FIFA-ն հրապարակել է The Best մրցանակաբաշխության տարվա լավագույն դարպասապահ մրցանակի հավակնորդների ցուցակը։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 27-ին։ Մրցանակները կշնորհվեն 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում ֆուտբոլիստների ցուցադրած խաղի և արդյունքների համար։
Թեկնածուների ցանկում ընդգրկվել են Ալիսոնը («Լիվերպուլ», Բրազիլիա), Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո), Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), Դոմինիկ Լիվակովիչը («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Մայք Մեյնանը («Միլան», Ֆրանսիա), Էմիլիանո Մարտինեսը «Ասթոն Վիլլա», Արգենտինա) և Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա):
2022 թվականին «Չելսիի» և Սենեգալի դարպասապահ Էդուարդ Մենդին էր արժանացել լավագույն դարպասապահի մրցանակին։