«Ինտերը» պատրաստ կլինի հաջորդ ամառ վաճառել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» կհամաձայնեն բաժանվել իրենց առաջատարից, եթե ստանան 100 միլիոն եվրոյի առաջարկ։ «Ինտերում» կարծում են, որ առաջատար խաղացողներից մեկի վաճառքը կօգնի ակումբին լուծել ֆինանսական խնդիրները։
Մարտինեսի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt-ը Արգենտինայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: