Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը գնահատել է ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանի՝ ազգային հավաքականը գլխավորելու հավանականությունը։
«Կարծում եմ, որ Զիդանը ոչ միայն կլինի Դեշամի լավ հետնորդը, այլև սկզբունքորեն հնարավոր լավագույնը։ Հարցը միայն այն է, թե ինչ է ուզում Դեշամը։ Կարծում եմ՝ Զիդանին նշանակելու շանսերը մեծ են»,- ասել է Կրոսը MagentaTV-ի եթերում:
Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ 54-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի վերջին։
Աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ Ֆրանսիան մրցաշարի եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Արգենտինային: