Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն հաղթեց «Բորդոյին»: Փարիզում կայացած հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով:
Հաշիվը բացեցին հյուրերը. 18-րդ րոպեին Հվան Չոն գոլի հեղինակ դարձավ: ՊՍԺ-ն վերականգնեց հաշիվը մի քանի րոպե անց Էդինսոն Կավանիի խփած գնդակի շնորհիվ, ով իր 200-րդ գոլը խփեց ՊՍԺ-ի կազմում: Առաջին խաղակեսում փոխհատուցված ժամանակում ՊՍԺ-ն առաջ անցավ (Մարկինյոս), բայց անմիջապես նորից բաց թողեց (Պաբլո Նասկիմտո):
Երկրորդ խաղակեսում նույն Մարկինյոսը խփեց իր երկրորդ գոլը, իսկ հետո ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն: Խաղի ավարտին «Բորդոյին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությոնը Ռուբեն Պարդոյի ջանքերով, բայց հյուրերին հաջողվեց առավելագույնը դա անել ՝ 4:3:
Խաղի վերջում հարձակվող Նեյմարը կարմիր քարտ ստացավ:
ՊՍԺ-ն վաստակեց 65 միավոր և շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, «Բորդոն» ունի 35 միավոր (12-րդ տեղ):