Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ապագան կորոշվի մինչև տարեվերջ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում 26-ամյա իսպանացին կհանդիպի մադրիդյան ակումբի ղեկավարության հետ և կքննարկի կարիերան շարունակելու տարբերակները։
Ֆուտբոլիստն ավելի վաղ ասել էր, որ իրեն երջանիկ է զգում Մադրիդի «Ռեալում»:
Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը: