Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բայերը» մրցեց «Աուգսբուրգի» հանդեպ: Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով ՝ 2:0 հաշվով:
Խաղի առաջին գոլը գրանցվեց 25-րդ րոպեին, երբ Հավերցի փոխանցումը իրացրեց Մուսա Դիաբին:
Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Նադիմ Ամիրին՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այսպիսով, «Բայերը» վաստակեց 43 միավոր՝ հավասարվելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»: «Աուգսբուրգը» իր ակտիվում ունի 27 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը: