Բոգոտայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ունեցավ իր առաջին մեդալակիրը:
102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Սամվելը պոկեց 175 կգ, հրեց 214 կգ և երկամարտի 389 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը:
Կանանց մրցաշարում մեր պատվիրակներից մրցահարթակ ելան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը: Նրանք երկամարտում ցույց տվեցին համապատասխանաբար 227 կգ և 220 կգ արդյունքներ ու գրավեցին հաջորդաբար 9 –րդ և 11 –րդ տեղերը:
Դեկտեմբերի 15 – ին Հայաստանի ծանրորդներից մրցահարթակ դուրս կգան Լիանա Գյուրջյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: