Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ալավեսը» մրցեց «Աթլետիկի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2: 1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց բասկյան ակումբը: 17-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Գարսիան: «Ալավեսը» հավասարեցրեց հաշիվը 28-րդ րոպեին, երբ Լուկաս Պերեսը իրացրեց 11 մետրանոց հարվածը: Իսկ արդեն երկրորդ խաղակեսի փոխհատուցված ժամանակում, Ռոդրիգո Էլին հաղթանակ պարգևեց «Ալավեսին»:
Այսպիսով, «Ալավեսը» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: «Աթլետիկը» ունի 31 միավոր և գտնվում է 11-րդ դիրքում: