Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը 2022 թվականի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում։
«Սա հրաշք է։ Փայլուն հանդիպում, տուն ուղարկեցինք գլխավոր ֆավորիտին։ Սա իսկական Խորվաթիայի հավաքականն է։
Անհրաժեշտության դեպքում մենք այդպիսին ենք: Ես ասացի, որ մեզ երբեք չի կարելի թերագնահատել։ Մենք աներևակայելի հպարտ ենք մեզանով: Բայց սա դեռ վերջը չէ։
Սա ողջ Խորվաթիայի և մեր խաղացողների հաղթանակն է։ Նրանք բոլորն իրենց առավելագույնը տվեցին խաղադաշտում։ Եվ շնորհակալություն նրանց, ովքեր պահեստայինների նստարանին էին»,- Դալիչի խոսքերն է մեջբերում Sportske Novosti-ն: