ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին արձագանքել է շշուկներին այն մասին, թե փարիզյան ակումբը կարող է ձեռք բերել ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը հիմա առանց ակումբի է:
«Հաշվի առնելով, որ ունենք Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապե և Նեյմաչ, իմաստ չեմ տեսնում Ռոնալդուին ձեռք բերելու:
Չնայած դրան՝ նրան հաջողություն եմ մաղթում: Նա հիանալի մարզիկ է»,- Խելաիֆիի խոսքերն է փոխանցում Sky News-ը: