ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը քննադատել է բրազիլացի ֆուտբոլիստներին, ովքեր պարում էին Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Հարավային Կորեայի հետ խաղում յուրաքանչյուր գոլից հետո։
«Ես չեմ կարող հավատալ, թե ինչ եմ հիմա դիտում: Ակնհայտ է, որ Բրազիլիան փայլուն է խաղում։ Վինիսիուսի ֆանտաստիկ առաջին գոլը, խաղի հիանալի սկիզբը: Բայց ես երբեք այսքան պար չեմ տեսել մեկ խաղում։ Դա նման է «Պար աստղերի հետ» շոուին:
Ես դա չեմ սիրում։ Մարդիկ ասում են, որ դա իրենց մշակույթն է: Բայց կարծում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է մրցակցի նկատմամբ: Նրանք չորս գոլ են խփել ու ամեն անգամ դրանից հետո պարել։
Առաջին տոնակատարությանը այդքան էլ դեմ չէի, բայց հաջորդի ժամանակ մարզիչը պետք է միջամտեր»,- Քինի խոսքերն է մեջբերում The Sun-ը: