ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց (3:1) Ճապոնիային և դուրս եկավ քառոդ եզրափակիչ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում խորվաթ դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը հետ մղեց 3 հարված։
Հենց Լիվակովիչն էլ ստացել է խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Խորվաթիան քառորդ եզրափակչում կմրցի Բրազիլիա — Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։