Կիսապաշտպան Իվան Պերիշիչը դարձավ Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
«Տոտենհեմի» կիսապաշտպանը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի 55-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ճապոնիայի հավաքականի դեմ խաղում։
33-ամյա Պերիշիչի համար այս գնդակը դարձավ 10-րդն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, նա առաջ անցավ Դավոր Շուկերից (9)։
Բացի այդ, Պերիշիչը 33 գոլով շրջանցեց Մարիո Մանջուկիչին՝ զբաղեցնելով ազգային հավաքականի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակի մաքուր երկրորդ տեղը: Շուկերը 45 գոլով առաջատարն է։