Սենեգալի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչ խաղում Անգլիային պարտվելուց հետո (0:3) նշել է, որ իր թիմն աճում է։
«Սա առաջընթացի գործընթաց է։ Մենք աշխատում ենք մեր մակարդակը բարելավելու ուղղությամբ։ Մենք պետք է շարունակենք մրցել նման մեծության թիմերի հետ: Իհարկե, մենք բաց թողեցինք Մանեի կարգի խաղացողին։ Բայց ընդհանուր առմամբ մեր կազմում ամեն ինչ լավ էր։ Մրցաշարում մեր չորս հանդիպումներից գոհ եմ։
Ընդմիջմանը երեք փոխարինումը տակտիկական ընտրություն էր: Չէի ցանկանում 10 գոլ բաց թողնել. Մենք պետք է խնդիրներ ստեղծեինք Անգլիայի համար»,- Սիսեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Սենեգալը 6 միավորով աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց A խմբի երկրորդ տեղից: