Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոյի պայամանագրի ժամկետն ավարտվել է։ Պայմանագիրը ստորագրվել էր 2021-ի դեկտեմբերին և ուժի մեջ էր մինչև ԱԱ-2022-ի ավարտ։
Ուրուգվայի հավաքականը 3-րդ տեղը զբաղեցրեց Պորտուգալիայի, Հարավային Կորեայի և Գանայի հետ նույն խմբում, այս կերպ ավարտելով իր ելույթները մրցաշարում։
Մի քանի օր առաջ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ovacion-ին ասել էր, որ «երբ աշխարհի առաջնությունն ավարտվի, կնստենք ու կտեսնենք՝ որտեղ ենք հայտնվում»։
Ուրուգվայը 2006 թվականից ի վեր չի կարողանում փլեյ-օֆֆ դուրս գալ։