Հարավային Կորեայի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում հաղթեց Պորտուգալիայի հավաքականին և դուրս եկավ փլեյ-օֆֆ։
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել հարավկորեացի կիսապաշտպան Հվանգ Հե Չանը։
Չանն էր, ով հաղթական գոլը խփեց պորտուգալացիներին ավելացված ժամանակում:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը և Գանան դուրս մնացին աշխարհի առաջնությունից.