Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ խաղում (4:1) ավագի թևկապով դաշտ դուրս գալու մասին։
22-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին վստահության համար՝ նշելով, որ ավագ լինելն իր համար մեծ պատիվ է։
«Շատ հուզված եմ։ Արդեն 2-րդ անգամն է, որ ավագի թևկապով եմ։ Շատ շնորհակալ եմ ակումբին վստահության համար»,- Սպերցյանի խոսքն է մեջբերել «РБ Спорт»-ը։
Սպերցյանն այս խաղում դարձել էր գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































