Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթեց «Նոային» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում առաջին խաղակեսում գոլ խփեց Յուսուֆ Օտուբանջոն: Մյուս երկու գոլերը «Փյունիկը» խփեց 89 և 94-րդ րոպեներին:
Այսպիսով, գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են «Փյունիկը», «Ուրարտուն», «Գանձասարն» ու «Շիրակը»:
























































