Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն Արգենտինայի հավաքականի հետ խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով.
«Մեզ մեծ պայքար է սպասվում. Արգենտինան լավագույնն է աշխարհում՝ հիանալի խաղացողներով, ինձ համար դա Լիոնել Մեսսին է։ Իրենց թիմում բոլորը խաղում են մեծ ակումբներում: Նրանք պատասխանատվություն են զգում մրցաշարում իրենց ամեն ինչ տալու համար: Ինձ դուր է գալիս խաղալ լավագույնների դեմ. Մեսսիի դեմ խաղալն առանձնահատուկ պահ է. Նրան դեմ առ դեմ հանդիպելը հրաշալի է։ Արգենտինա — Սաուդյան Արաբիա հանդիպման արդյունքը զարմացրեց. Սաուդյան Արաբիան խաղաց իր խաղը եւ ամեն ինչ շատ լավ էր ծրագրել»,- Լոզանոյի խոսքերն է մեջբերում 90min.com-ը:
Նոյեմբերի 26-ին Մեքսիկան կմրցի Արգենտինայի հետ:
C խմբում Մեքսիկան մեկ միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ Արգենտինան 0 միավորով վերջին տեղում է: Առաջատարը Սաուդյան Արաբիան է (3 միավոր):