«Պարի Սեն Ժերմենի» սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ասել է, որ ակումբը կարող է փոխել տնային մարզադաշտը:
«Փարիզն արժանի է ավելի լավ մարզադաշտի»,- ասել է Ալ-Խելաիֆին Bloomberg-ին տված հարցազրույցում։
ՊՍԺ-ն խաղում է «Պարկ դե Պրենս» մարզադաշտում 1974 թվականից: Այն տեղավորում է 48.000 հանդիսական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն վաճառել է տնային վերջին հարյուր հանդիպումների բոլոր տոմսերը։
Ալ-Խելաիֆիի խոսքերով, ակումբը բանակցություններ էր վարում քաղաքային իշխանությունների հետ մարզադաշտը մեծացնելու ու վերանորոգելու համար, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել։
Ալ-Խելաիֆին ավելացրել է, որ ՊՍԺ-ն ցանկանում էր գնել «Պարկ դե Պրենսը», սակայն նրանք չափազանց մեծ գումար են ցանկացել։
ՊՍԺ-ի տարբերակներից մեկը Ֆրանսիայի հավաքականի տնային մարզադաշտի՝ «Ստադ դե Ֆրանս»-ի ձեռքբերումն է։