Նոյեմբերի 19-20-ը կայացել են Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջնության երրորդ տուրի հանդիպումները:
Արդյունքները՝ ստորև.
A ԽՈՒՄԲ
«Ֆալկոնս»-«Նաիրի ՄԱ»՝ 1:2
«ՖԱ Կիլիկիա»-«UWC Դիլիջան»՝ 10:0

B ԽՈՒՄԲ
«Արարատի Արաքս»-«Բենտոնիտ»՝ 0:0
«Զովունի»-«Աջափնյակ-Երևան»՝ 2:4

Հիշեցնենք՝ մասնակից տասը թիմերը բաժանվել են 2 խմբի, որոնցում ընդգրկված 5-ական թիմերը սեփական և մրցակցի հարկի տակ կմրցեն միմյանց դեմ։
Առաջին անգամ պատմության մեջ Սիրողական լիգայում երեք լավագույն արդյունք գրանցած թիմերը հնարավորություն կունենան հաջորդ մրցքաշրջանում մասնակցելու Fastex Հայաստանի Գավաթի խաղարկությանը:
























































