Պրիշտինայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղ է անցկացնում Կոսովոյի ընտրանու հետ։
Այս խաղը հոբելյանական է մեր թիմի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանի, Արտակ Գրիգորյանի և Վահան Բիչախչյանի համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հարոյանը հավաքականի մարզաշապիկով անցկացնում է 70-րդ, Գրիգորյանը՝ 50-րդ, իսկ Բիչախչյանը՝ 20-րդ։
Առաջին կեսից հետո մեր ընտրանին առջևում է նվազագույն հաշվով, աչքի է ընկել Ժիրայր Շաղոյանը։