Պրիշտինայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղ է անցկացնում Կոսովոյի ընտրանու հետ։
Մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու պարբերաբար հայտնվում էր մրցակցի դարպասի մատույցներում, ինչի արդյունքում 24-րդ րոպեին Էդգար Բաբայանը կենտրոնում գնդակը գլխով փոխանցեց Ժիրայր Շաղոյանին, որը, ձախ եզրով շրջանցելով մրցակցի ֆուտբոլիստներին, հասավ դարպասի մոտ ու արդեն մոտ տարածությունից գրավեց այն։
Գոլից հետո ևս մեր ֆուտբոլիստները ակտիվություն էին դրսևորում, սակայն հաշիվն առայժմ անփոփոխ մնաց։