Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն հետաքրքրված չէ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
«Ֆարկեն հետաքրքրված չէ Էդուարդ Սպերցյանով։ Սրանք բոլորը խոսակցություններ են, որոնք ոչ մի հիմք չունեն»,- աղբյուրի խոսքն է մեջբերել «РБ Спорт»-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը» բանակցություններ են վարում «Կրասնոդարի» հետ Սպերցյանին ձեռք բերելու վերաբերյալ։
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 15 հանդիպումներում 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































