«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, փարիզյան ակումբը պատրաստ է 80 մլն եվրո ծախսել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։ Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։
Ակումբի նախագահը նախատեսում է հանդիպել խաղացողի հետ Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ։
Սոնի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հին Մինը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։