Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ կողմերը արդեն սկսել են բանակցությունները: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ է հետաքրքրված այդ գործարքով:
Նոր պայմանագիրը գործելու է մինչև 2022 թվականը: Ներկայիս պայմանագիրը ավարտվում է հաջորդ ամռանը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 23 հանդիպման և դարձել`13 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: