Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Նոան» Արմավիրում 1:2 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»: Առաջին կեսում հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆիրմինյոն ու Տենտոնը: Տանտերերից աչքի ընկավ Սալուն:
Զուգահեռ ընթացող՝ 17-րդ տուրի խաղում «Վանը» Չարենցավանում նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: Չարենցավանյան թիմի կազմում հաղթական գոլը խաղավերջում խփեց Ահմեդ Մուբարակը:
Այս խաղերից հետո «Արարատ-Արմենիան» 35 միավորով 2-րդ տեղում է: «Ալաշկերտը» 3-րդն է 34 միավորով, իսկ «Վանը» 23 միավորով 5-րդն է:
























































