ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը լրագողների հետ զրույցում անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում ստեղծված իրավիճակին:
Մասնավորապես, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր՝ հավաքկանաի մարզչական խորհուրդն իր քաշային կարգում (77կգ) կայացնում է «ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում»: Հավաքականի մարզիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերին կմեկնի Կարապետ Չալյանը.
«Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծում գտնի ֆեդերացիայի և թիմի ներսում: Մարզչական որոշումները պետք է կայացնեն և դրանք պետք է լինեն արդար: Մարզիչները սովորական որոշում են կայացնում , հետո դրա համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների»,- ասել է Արայիկ Հարությունյանը: