«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հեն Մինը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել 30-ամյա կորեացուն։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն մադրիդյան ակումբը դժվար թե կարողանա ձեռք բերել հարձակվողին։
Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հեն Մինը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։