Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, թե ինչուն է մնացել ՊՍԺ-ում՝ մերժելով «Ռեալ» տեղափոխությունը։
«Ես չեմ վախենում։ Պատրաստ եմ։ Ես միշտ խոսում եմ իմ նպատակների մասին, նրա մասին, թե ինչի եմ ուզում հասնել։ Ժամանակը եկել է։ ՊՍԺ-ում ամեն ինչ կա․ մաքուր էջ։ Սա բացառիկ շանս է։ Իրերին պետք է այլ կերպ նայել։
Իհարկե, ավելի հեշտ կլիներ տեղափոխվել «Ռեալ»։ Բայց ես նպատակ ունեմ։ Ես ֆրանսիացի եմ։ Փարիզում եմ մեծացել, դրա համար էլ ՊՍԺ-ի հետ ՉԼ-ն հաղթելը յուրահատուկ մի բան է։ Դա իմ անունն ընդմիշտ կգրի երկրի պատմության մեջ»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Sports Illustrated-ը։