«Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանն իր 356-րդ խաղն է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում՝ մասնակցելով «Ուրարտուի» դեմ խաղին:
«Ալաշկերտի» մամուլի քարտուղարության հաղորդմամբ, Գրիգորյանը դարձել է 21-րդ դարում երևանյան թիմի՝ Պրեմիեր լիգայում բոլորից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ «Ուրարտուի» դեմ խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
























































