Fastex ՀՊԼ 16-րդ տուրի շրջանակում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։
Այս խաղում ավելի ուժեղ գտնվեց Չարենցավանի ակումբը՝ հաղթելով մրցակցին 2-1 հաշվով։
Հյուրերի կազմում հաշիվը բացեց Կոդիան, իսկ տանտերերի կազմում հաշիվը նախ հավասարեցրեց Մովսեսյանը, իսկ հաղթական գնդակը խփեց Հովհաննիսյանը։
«Վանն» այս խաղից հետո 20 միավոր ունի իր ակտիվում, իսկ «Շիրակը»՝ 14։ Թիմերը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ և 8-րդ տեղերը։
























































