Լա Լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցել է «Ռայո Վալեկանոյի» հետ և 2-3 հաշվով պարտություն է կրել:
21-րդ դարում սա թիմերի 20-րդ խաղն էր: 2001 թվականից ի վեր «Ռեալը» 16 խաղում անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ միակ պարտությունը կրել էր 2019 թվականի ապրիլին: Դրանից հետո մադրիդցիները ևս 2 անգամ հաղթել էին «Ռայո Վալեկանոյին»:
Նշենք նաև, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության պատմության մեջ երկրորդ անգամ է 3 գոլ ընդունել «Ռայո Վալեկանոյից»: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 1977 թվականին, երբ նույն 3-2 հաշվով մրցակիցը հաղթանակ էր տարել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում սա «Ռեալի» առաջին պարտությունն էր:
























































